1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանները քաղաքացիների տեղաշարժվելու մասին բացատրական աշխատանքներ կտանեն մինչև 16։00-ն

Ոստիկանները քաղաքացիների տեղաշարժվելու մասին բացատրական աշխատանքներ 
կտանեն մինչև 16։00-ն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակագ դրության ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ընթացքում մարտի 25-ին մինչև 16։00-ն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ կտանի քաղաքացիների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Մինչև 16։00-ն մենք ունենք հրահանգ, որպեսզի քաղաքացիներին բացատրական աշխատանքների միջոցով կարողանանք կարգավորել իրավիճակը։ Այդ ժամից հետո օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին»,- նշեց Մհրյանը։

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավիճակում պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն քաղաքացիները տնից դուրս գալիս պետք է իրենց հետ ունենան տեղաշարժի ձևաթուղթ, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ։

Մհերյանն անդրադարձավ նաև այս օրերին ոստիկանների գործունեությանը և շեշտեց, որ իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն և փորձում են հնարավորինս ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան կատարել պարետի որոշումների պահանջները։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]