Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց

Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել էր խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը`բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությունը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով:

ԱԺ տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ նախագծի հետ կան թե´ իրավական, թե´ բովանդակային խնդիրներ: «Մասնավորապես, դրամահավաքների, մարաթոնների ժամանակ հնարավոր չէ կազմակերպել անընդհատ գործող ավագանու նիստ այս հարցերը քննարկելու համար»,-ասաց նա ու նշեց` նախագծի հեղինակը կոչ է արել միավորվել ԲՀԿ-ի գործընկերների և «Իմ քայլից» Սոնա Ղազարյանի հետ, որոնք համանման նախագիծ ունեն և մեկ նախագիծ ներկայացնել:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը նշեց` եթե ուզում են, որ համայնքի ղեկավարը աշխատի թափանցիկ, ավագանին կարողանա իր աշխատանքը կատարել, եթե ունեն կամք միասին այդ հարցը լուծելու, առաջարկեց լուծել:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 36 «կողմ», 77 «դեմ» ձայներ, արդյունքում օրինագիծը չըդնունվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]