Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամեն ինչ կանեմ եկող տարվա ՕԽ ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան  

Ամեն ինչ կանեմ եկող տարվա ՕԽ ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է Տոկիոյի խաղերի հետաձգմանը:

«Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021 թ. իմ նպատակները չեն փոխվի, և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար»,­«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելԴրանք կկայանան 2021թ. հուլիսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի ՏոկիոնԴրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ինԽաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]