Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը

Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 
31-ը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Կադաստրի կոմիտին

«Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները:Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով մուտքագրված և հետագայում մուտքագրվող դիմումների ժամկետների հաշվարկը կիրականացվի սահմանափակումների վերացումից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]