Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի գովազդային վահանակների վրա Իրանին և Իտալիային գոտեպնդող հոլովակներ կլինեն

Երևանի գովազդային վահանակների վրա Իրանին և Իտալիային գոտեպնդող 
հոլովակներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի գովազդային վահանակների վրա այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող Իտալիային և Իրանին գոտեպնդող հոլովակներ կլինեն «Ամեն ինչ լավ կլինի» գրառումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հրապարակելով տեսանյութ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է։ Վարակվածներից 14-ն ապաքինվել և դուրս է գրվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]