Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 24-ին ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափերն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը:

Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան Ստարտափ Սամմիթ-2020»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքն, ինչպես նաև ցանկություն են հայտնել, որ նախագահն իր նախաձեռնած հեռավար դասախոսությունններից մեկը նվիրի ստարտափի թեմային՝ առցանց մասնակից դարձնելով նաև երիտասարդների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամից և «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ