Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա

Հայաստանում պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների 
պակաս չկա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում պարենի և ոչ պարեկային առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր չկա, ներմուծումները կատարվում են բնականոն կերպով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Մենք այս պահին, ինչպես և նախկինում, չունենք պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս։ Լարսը բաց է և ներմուծումը նորմալ կատարվում է, բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չկա։ Մեր ուսումնասիրությունները մշտապես ցույց են տվել, որ այս ոլորտում մենք խնդիր չենք ունենա։ Հորդորում ենք քաղաքացիներին այս պահին ևս չկատարել խուճապահար գնումներ, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Խոշոր սուպերմարկետներում պիկ օրերին մեծաքանակ գնումներ են տեղի ունեցել, սակայն այդ ժամանակ նույնպես դարակաշարերը դատարկ չեն եղել։ Այս պահին բոլոր խոշոր սուպերմարկետներում գնումների անկում է տեղի ունեցել»,- նշեց Գևորգյանը։

Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 235 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]