Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիմոնյանն առաջարկում է հեշտացնել Հայաստանում օտարերկրացի մարզիկների պայմանագիր կնքելու գործընթացը

Սիմոնյանն առաջարկում է հեշտացնել Հայաստանում օտարերկրացի մարզիկների 
պայմանագիր կնքելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է Օտարերկրացիաների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով մասնավորապես հեշտացվում է օտարերկրացի պրոֆեսիոնալ մարզիկների` Հայաստանում աշխատանքային պայմանագիր կնքելու գործընթացը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սիմոնյանը նախագիծը ներկայացրեց ԱԺ մարտի 24-ի նիստում:

Սիմոնյանը նախ նշեց` ֆւտբոլային ակումբները չեն հասցնում օրենքով նախատեսված բյուրոկրատական ժամանակում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ և տրանսֆերի ժամանակահատվածն օգտագործել, որպեսզի ֆուտբոլիստների հրավիրեն` մեր ակումներում խաղալու համար: Նախագիծը մշակման սկզբնական տարբերակում ենթադրել է միայն ֆուտբոլիստներին վերաբերող օրենսդրական կարգավորում: Սակայն ԱԺ գլխադասային հանձնաժողովում քննարկելիս եկել են եզրակացության, որ կարելի է կիրառել բոլոր սպորտաձևերի ակումբների համար: «Այսպիսով,  ըստ էության առաջարկվում է հեշտացնել աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը այն օտարերկրացի մարզիկների համար, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ»,-ասաց Սիմոնյանը:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը: Նա նշեց` նախագծով ըստ էության առաջարկվում է աշխատանքի թույլտվության պահանջից ազատել պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող օտարերկրացի մարզիկներին: Ղազարյանի խոսքով` կառավարության կողմից կատարված առաջարկներն ընդունվել և արտացոլվել են նախագծում: Նա նշեց` ըստ էության նպատակահարմար են համարում այս պահին առաջնորդվել առաջարկվող կարգավորմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]