Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին 
են մոտենում

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն ավարտված է մոտ ութսուն տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ աշխղեկ Կոլյա Մարտիրոսյանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերին եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբին: Դպրոցը կառուցվում է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից:  Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է պետական միջոցներից:

«Մարտի 24-ի դրությամբ արդեն իրացված է հատկացված միջոցների մոտ ութսուն տոկոսը:  Շինարարական աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերից չորսի կառուցումն ավարտված է մնացել է երկրորդ մասնաշենքի ծածկի տեղադրումը: Այժմ ընթանում են շինմոնտաժային, ներքին  հարդարման, արտաքին բարեկարգման աշխատանքներ: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ: Ամբողջությամբ պահովված է որակյալ շինարարություն: Չունենք ո´չ աշխատուժի, ո´չ մասնագետների, ո´չ շինանյութերի պակաս: Եթե աշխատանքները չդանդաղեն՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով, ապա կան բոլոր նախադրյալները, որպեսզի 525 աշակերի համար նախատեսված եւ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման հանձնենք այս ուսումնական տարվա սկզբին»,-ներկայացրեց  աշխղեկը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]