Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

ՄՕԿ-ն առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնի Տոկիոյի ՕԽ հետաձգման մասին

ՄՕԿ-ն առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնի Տոկիոյի 
ՕԽ հետաձգման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտատարի Տոկիոյի Օլիմիական խաղերի հետաձգման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Reuters-ը: Ամեն ինչ կապված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի և  Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հեռախոսազրույցից, որը պետք է կայանա մարտի 24-ին:

Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները գրում էին, որ կազմկոմիտեն պատրաստ է հետաձգել խաղերը միայն մեկ տարով:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեն հուլիսի 24-ին և եզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ