Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 25 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:Եվս 2 միլիոն դրամ էլ տրամադարվել է բանկի աշխատակիցների կողմից: Ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակն է, որ կօգնի համախմբման և փոխօգնության միջոցով հաղթահարել այս մարտահրավերը:

‹‹Բոլորիս Հայաստանը կանգնած է նոր փորձության առջև: Այս օրերին է, որ  յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր գործը, մեր պատասխանատվությունն ու կարգապահությունը լավից դարձնել լավագույն, իսկ լավագույնից՝ կատարյալ, որպեսզի մեր Հայաստանին օր առաջ օգնենք վերադառնալ բնականոն կյանք: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում և շարունակելու է աշխատել հանուն Հայաստանի զարգացման և բարեկեցիկ ապագայի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և մեր պետության զարգացման գործում: Այս բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը մենք համարում ենք համախմբումը, սոցիալական բարձր գիտակցությունն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի հանդեպ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կանգնած է տնտեսության կողքին և մենք հիմա էլ պատրաստ ենք աջակցելու լավագույն նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը:Առողջություն, ուժ և համբերություն բոլորիս այս հաղթահարելի իրավիճակում››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]