Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քննարկվեց համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու հնարավորություն տվող նախագիծը

Քննարկվեց համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու 
հնարավորություն տվող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրերը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախագծով հնարավորություն է տրվում համայնքներին իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում: Համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն: 

Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 13-ի խորհրդարանի նիստում՝ 114 կողմ ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]