Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքում աշակերտների ընդգրկվածությունը հեռավար ուսուցմանը կազմում է 85,4 տոկոս

Գեղարքունիքում աշակերտների ընդգրկվածությունը հեռավար ուսուցմանը կազմում է 
85,4 տոկոս

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներով պայմանավորված, փակ են մնում կրթական ու նախակրթական հաստատությունները, որոնցում արդեն ներդրվել է հեռավար ուսուցումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանում ստեղծված կրթական թիմի ղեկավար, ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գեղարքունիքի մարզի դպրոցականներն  ու մանկավարժները, օգտվելով տարբեր հարթակներից,  մեծ ակտիվությամբ են մասնակցում հեռավար ուսուցման դասընթացներին:  «Մարտի 23-ի տվյալներով, մարզում հեռավար դասընթացների ընդգրկվածությունը աշակերտների շրջանում կազմում է 85,4 տոկոս, իսկ ուսուցիչների շրջանում՝ 89,8 տոկոս: Մնացածների չընդգրկվածությունը հիմնականում պայմանավորված է   համակարգիչների եւ ինտերնետ կապի բացակայության, ժամանակակից տեխնոլոգիաներին չտիրապետելու, ժամանակակից հեռախոսների բացակայության հետ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ԿՏԱԿ համակարգում կազմակերպել դասացուցակների եւ դասաբաշխումների մուտքագրման աշխատանքները»,- նշեց Կարեն Զազյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]