Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական յոթ թիմ

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման 
մասնագիտական յոթ թիմ

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով պայմանավորված՝  2020 թվականի  մարտի 12-ից  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ գործում է աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ  միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  հաշվի առնելով  աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ մարտի 23-ի   համապատասխան որոշմամբ  մարզպետարանում  ձեւավորվել  է մարզային աշխատանքային թիմին աջակցող մասնագիտական յոթ թիմ: Թիմերի  կազմավորման եւ գործունեության վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետը քննարկում է անցկացրել մարտի 23-ի երեկոյան հրավիրված հերթական նիստի ընթացքում: Արդեն ձեւավորված կրթական, առողջապահական, ուղեւորափոխադրումների իրականացման, գյուղատնտեսական, պարենային եւ ոչ պարենային ապրանքների ձեռք բերման, շուկայական գների մշտադիտարկման, մարդասիրական օգնությունների ընդունման եւ բաշխման թիմերի ղեկավարները  մարզպետին զեկուցել են շուկայի գների մշտադիտարկման, առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների ձեռք բերման, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ կենդանիների պաշտպանության, ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտում վարակի կանխարգելման ուղղությամբ  իրականացվող աշխատանքների  մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ուղղված այլ թեմաներ:

Մարզպետ Գնել Սանոսյանը  մասնագիտական  թիմերի ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ:  Կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական աշխատանքային թիմեր են կազմավորվել նաեւ Գեղարքունիքի մարզի համայնքապետարաններում: Թիմերի կազմերում ընդգրկված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական հաստատությունների աշխատակիցներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]