Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկել է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը

Կառավարությունն առաջարկել է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված 
պետական տուրքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասաց Ավանեսյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]