Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում ավարտվեցին 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակ տոնեցին Անիշ Գիրին և Յան Նեպոմնյաշչին: Ալեքսանդր Գրիշչուկ-Ֆաբիանու Կարուանա, Հաո Վանգ-Մաքսիմ Վաշիե-Լագրավ զույգերի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այժմ մրցաշարային աղյուակի առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 4,5 միավոր: 3,5 միավոր ունի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, ԱնիշԳիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]