Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 23-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն կառավարության կողմից ներկայացված` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել էր ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում:

ԱԺ նիստում ՀՀ արդարադատութան փոխնախարար Վահե Դանիելյանը փաթեթի հրատապությունը պայմանավորել էր նրանով, որ մեկուսացման մեջ են մի քանի հարյուր մարդ` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին ապաքինմամբ հիվանդանոցից դուրս է գրվել նաև երկրորդ պացիենտը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]