Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է թղթային նամակների ընդունումը
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը:
«Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:
ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։
ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում