Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում պատրաստվում է իրականացնել մշակութային հաստատությունների ախտահանում

ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում պատրաստվում է իրականացնել մշակութային 
հաստատությունների ախտահանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում կիրականացնի մշակութային մի շարք հաստատությունների ախտահանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք ունենք պարետատան պարետի կողմից որոշում՝ մշակութային հաստատություններն ախտահանելու մասին։ Առաջիկա շաբաթներին անպայման այդ գործընթացը կիրականացնենք։ Դրանց թիվը մեծ չէ, կարծում եմ՝ կարճ ժամանակում կարող ենք դա իրականացնել»,- նշեց Հարությունյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]