Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առցանց ներկայացնելու է «Մշակութային կորոնադադար» հաղորդաշարը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առցանց ներկայացնելու է «Մշակութային կորոնադադար» 
հաղորդաշարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշակերտների հետաքրքրությունը մշակութային հաստատությունների նկատմամբ մեծացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Մշակութային կորոնադադար» խորագրով առցանց հաղորդաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի ընթացքում նկարահանող խումբը նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջում է Տիկնիկային թատրոնի, Արամ Խաչատրյան համերգասրահի, Մատենադարանի, Ազգային արխիվի և այլ կառույցների՝ հանրության համար անծանոթ հատվածներում՝ դրանք հասանելի դարձնելով նրանց:

Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Օգտվելով այն հնարավորությունից, որ հիմա որոշ սահմանափակումներ կան, որոնցից պետք է օգուտ քաղել՝ նախարարը հրավիրում է դպրոցականներին հաղորդման միջոցով ծանոթանալ մշակութային հաստատությունների այն հատվածներին,  որոնք սովորաբար հանդիսատեսը չի տեսնում: Այսօր եղանք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, թատրոնի թանգարանում»,-ասաց Խզմալյանն ու հավելեց, որ սա այդ հաստատությունների գրավչությունը բարձրացնելու խթան կլինի: 

Նրա խոսքով՝ ծրագրի առաջին թողարկումը նախատեսվում է  մարտի 20-ին կամ 21-ին:

Խզմալյանը տեղեկացրեց, որ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ առցանց ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]