Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամերիաբանկ. 20 մլն դրամ` ավելի քան 200 բուժաշխատողի` նվիրված աշխատանքի համար

Ամերիաբանկ. 20 մլն դրամ` ավելի քան 200 բուժաշխատողի` նվիրված աշխատանքի 
համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։

Ամերիաբանկը, որպես կորպորատիվ բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, որոշում է կայացրել գումարը տրամադրել ավելի քան 200 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում:

Բանկը առաջնորդվում է բացառապես առողջ հանրություն ունենալու առաջնայությամբ և գտնում է, որ համատեղ ջանքերով ու օգնությամբ կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերները միասին:

Այս օրերին Ամերիաբանկը իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ` ստեղծված իրավիճակում իր ներդրումն ունենալով ինչպես վարակի տարածումը կանխարգելելու, այնպես էլ աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու գործում: Բանկը տրամադրում է «վարկային արձակուրդ» ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև մի շարք այլ արտոնություններ` հեռահար սպասարկման ոլորտում:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]