Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հանդես կգա երկու նոր նախագծով

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հանդես կգա երկու նոր նախագծով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Առաջին ալիքը» կհեռարձակի «Չտեսնված կինո» նոր հաղորդաշար՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մեկուսացած անձանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

«Այդ հաղորդաշարի միջոցով հեռուստադիտողին են ներկայացվում հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմերը։ «Չտեսնված կինո»-ն շատ կարևոր խնդիր է լուծում, մենք ունենք տասնյակ ֆիլմեր, ռեժիսորներ, որոնց աշխատանքը ծանոթ չէ հանրության լայն շրջանակներին։ Նմանատիպ ձևաչափը մեծ ճանաչողական լիցք ունի, որովհետև տարբեր բնագավառների մարդիկ կինոդիտումներից հետ կազմակերպում են քննարկումներ և շատ հետաքրքիր, ինտելեկտուալ զրույցներ են ծավալվում»,- նշեց Խզմալյան։

Նա հայտնեց, որ կա ևս մեկ ծրագիր որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համագործակցելով իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ մշակվում է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրման ծրագիր՝ ուղղված երեխաներին։ «Ծրագրի շրջանակում ցուցադրվելու է 80-ից ավելի մուլտֆիլմ։ Մեր երիտասարդ կինոգործիչները, մասնագետները փոքրիկ առցանց զրույց կծավալեն հանդիսատեսի հետ, ինչից հետո կցուցադրվեն շատ հաճախ մոռացված և անտեսված մուլտֆիլմեր»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]