1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Juscutum փաստաբանական միավորման կառավարող գործընկեր Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդական։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդական՝ ունենալով որոշակի գիտելիքներ այդ ոլորտում։ Այս աշխատանքով պաշտոնյա չեմ դառնում, բայց գիտեմ, որ առանձին  հարցերով գրելու եմ կարգավորող ակտեր։ Ունեմ գիտելիքներ և գիտեմ, թե ինչպես է դա արվում այլ երկրներում ու պատրաստ եմ այն կիրառել Ուկրաինայում»,- ասել է Արտեմ Աֆյանը։

Արտեմ Աֆյանը 2008 թվականից Juscutum փաստաբանական միավորման կառավարող գործընկերն է, զբաղվում է իրավաբանական ծառայությունների ոլորտում նորարարությունների ներդրմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]