Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«ԴԵՏՔ» խումբը երաժշտասերներին է ներկայացրել «Երկու թռչուն» նոր երգը

«ԴԵՏՔ» խումբը երաժշտասերներին է ներկայացրել «Երկու թռչուն» նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբը երկրպագուների դատին է հանձնել «Երկու թռչուն»  ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը զետեղված է խմբի «YouTube»-ի պաշտոնական էջում: Երաժշտության և գործիքավորման հեղինակն Արման Պետրոսյանն է, խոսքերը գրել է Համլետ Առաքելյանը, հարվածային՝ Վլադիմիր Թադևոսյան, բաս կիթառ՝ Ռոբերտ Սիմոնյան:

Մեզ հետ զրույցում խմբի պրոդյուսեր Արման Ամպն ասաց, որ երգը գրվել է վաղուց, հնչել է խմբի համերգներին, բայց այժմ նոր երաժշտական լուծումներով ու գործիքավորմամբ է մատուցվում:

Նա տեղեկացրեց, որ «ԴԵՏՔ»-ն այսուհետ հանդես է գալու Արման Պետրոսյան, Վահան Կիրակոսյան դուետով:

«Երգի գործիքավորումն իրականացրել ենք տարբեր ժամանակներում, բայց այն անընդհատ «դարակում» էր մնում։ Երբ խմբում մնացինք երկուսով, որոշվեց ավարտել երգի ձայնագրությունն ի նշան խմբի կազմի փոփոխության: Ձեր անկեղծ տպավորություններն ավելի քան կարևոր են մեզ համար»,-խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում նշել են Վահանն ու Արմանը:

«ԴԵՏՔ»-ը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]