1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԲ-ն կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ

ԿԲ-ն կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը դրամի միջոցով կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ, բացi այդ նախաձեռնել է հին թղթադարմները նորով փոխարինելու գործողություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում:

«Մարտի սկզբին հանդես եկանք հայտարարությամբ` կոչ անելով քաղաքացիներին, որ իրենց առևտուրը հին թղթադրամներով անեն, դրանք գան բանկեր, և ԿԲ-ն բանկերի հետ համագործակցությամբ այդ հին թղթադրամները փոխարինի նոր չօգտագործված թղթադրամներով: Այդ գործընթացը միանգամից անել հնարավոր չէ, որովհետև  բավականին շատ կանխիկ վճարումներ կան: Դրա համար մենք կոչ ենք անում առցանց, անկանխիկ վճարումներ իրակացնել` այդ ձևով հնարավորինս զերծ մնալով կանխիկ դրամի հետ շփվելուց»,-ասաց Ստեփանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]