Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինանսական կազմակերպությունների հետ խնդիրներ ունեցող անձինք օրական 400 զանգ են կատարել ԿԲ «թեժ գիծ»

Ֆինանսական կազմակերպությունների հետ խնդիրներ ունեցող անձինք օրական 400 
զանգ են կատարել ԿԲ «թեժ գիծ»

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի «թեժ գիծը» Հայաստանում կորոնավիրուսի տարածման, արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին ստացել է օրական մոտ 400 զանգ` ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնություններ ունեցող քաղաքացիներից: Հիմա արդեն զանգերի թիվը նվազել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում:

«Թեժ գիծ» ունենք, և բավականին շատ զանգեր են ստացվում տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնությունների մասով: Եվ մենք կարողանում ենք ուղղորդել, որպեսզի այդ անհամաձայնությունները հարթվեն: Առաջին մի քանի օրերի ընթացքում օրական 400 զանգ է եղել մեր «թեժ գծին», սակայն վերջին օրերին զանգերի քանակն աստիճանաբար նվազում է, ինչը վկայում է, որ կարծես թե գործընթացն ավելի արդյունավետ է դարձել»,-ասաց Ստեփանյանը:

Նա հիշեցրեց, որ ֆինանսական կազմակերպություններն անհատական մոտեցումներ են ցուցաբերում: Կան բանկեր ու վարկային կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս  իրենց հաճախորդներին որոշակի ժամանակով վճարումները չիրականցնել: Մոտեցումները տարբեր են: Խորհրդի անդամը նկատեց` հաճախորդները իրենց հետ կապված խնդիրները պետք է քննարկեն տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության հետ: «Եթե  հաճախորդն ունի դժվարություններ և կարող է հանգամանորեն ներկայացնել դրանք, բանկերը կամ վարկային կազմակերպություններն այսօր պատրաստ են վերաձևակերպել այդ պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա, և վարկային պատմությունը բացասական չդառնա»,-ասաց նա:

Ստեփանյանը նկատեց`  օրինակ, եթե հաճախորդը պետք է անի 200 հազար դրամ մարում, սակայն հիմա չի կարող, կարող է,օրինակ, 100 հազար վճարումն անել, ժամկետը վերաձևակերպել: Նա շեշտեց` բայց որևէ պարտավորությունների կտրուկ աճ հաճախորդների մոտ չպետք է լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]