Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 035 է, վիրուսից բուժվել է 4 440 մարդ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 035 է, վիրուսից բուժվել է 4 440 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 035-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը նշում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4 440 հոգի: Այս պահի դրությամբ 14 935 մարդ գտնվում է տնային մեկուսացման մեջ:

Այս երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 405 քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 136 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]