Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու  14 նոր  դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1:

Մարտի 19-ի վերջին տվյալներով Հայաստանում հաստատված դեպքերի թիվը 122 էր։ 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]