Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա. Տիգրան Խաչատրյան

Կորոնավիրուսը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա. 
Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից»,- ասաց Խաչատրյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 230 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 122 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]