1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խաղեր ընտանիքի համար, որոնք թույլ չեն տա ձանձրանալ տանը

Խաղեր ընտանիքի համար, որոնք թույլ չեն տա ձանձրանալ տանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան ժամանցի ապահովման բազմաթիվ եղանակներ, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով տնից դուրս չգալու ընթացքում մարդկանց հնարավորություն են տալիս հագեցնել օրն ու այն ավելի լուսավոր դարձնել: «Արմենպրես»-ն առաջարկում է առօրյան հետաքրքիր դարձնել տարբեր խաղերով, որոնց մի մասը կարելի է գտնել նաև վիրտուալ հարթակում:

«Այլ կերպ»

Այս խաղը  չորս և ավելի մարդկանց համար է։ Թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված  բառը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառի թարգմանությունն այլ լեզուներով։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազե ժամացույցի միջոցով։ Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի վերցնել հաջորդ քարտը։ Հակառակորդ թիմից որևէ մեկը իրավունք ունի հետևել, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները։ Որևէ խախտում անելու դեպքում թիմը կորցնում է մեկ միավոր:

«Ջենգա»

Սեղանի այս խաղը ստեղծել է խաղերի դիզայներ Լեսլի Սքոթը։ Տարածում է գտել «Parker Brothers» ընկերության շնորհիվ։ Խաղացողները աշտարակի հիմքից հերթով հանում են աղյուսներ և դնում վերևում` դարձնելով աշտարակն ավելի բարձր, բայց և ավելի անկայուն։ Պարտվում է այն խաղացողը, որի աղյուսը հանելու ընթացքում քանդվում է աշտարակը:

 «Սեթ»

Այս խաղը կարելի է խաղալ նույնիսկ մենակ: Խաղում անհրաժեշտ է ուշադիր դիտել երկրաչափական պատկերները: Խաղի նպատակն է կազմել մի շարք (երեք քարտերի հավաքածու), որտեղ նշաններից յուրաքանչյուրը կամ կհամընկնի բոլոր երեք քարտերի հետ, կամ կտարբերվի:

«Լոտո»

Հնարավոր է խաղալ՝ օգտագործելով հատուկ քարտեր, որոնց վրա թվեր են գրված:

Յուրաքանչյուր խաղացող երեք խաղային քարտ է ստանում: Խաղացողների թիվը սահմանափակվում է քարտերի թվով: Նշանակվում է վարող խաղացող, որը տուփից հանում է փոքրիկ տակառիկները, որոնց վրա գրված են թվեր և հայտարարում դրանք: Այն խաղացողները, որոնց քարտերի վրա կա հայտարարվող թիվը, ծածկում են այն: Երբ խաղացողը լրացնում է քարտի վրայի մի շարքը, պարտավորվում է այդ մասին տեղեկացնել խաղընկերներին: Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է լրացնում քարտի բոլոր տողերը:

«Դոմինո»

Սեղանի այս խաղի յուրաքանչյուր ոսկոր բաժանված է երկու քառակուսու: Յուրաքանչյուր հրապարակում ունի մի շարք կետեր՝ 0-ից մինչև 6:
Անհրաժեշտ է խաղաքարերը համադրել նույն թվով կետերի հետ. սալիկների վերջում թղթադրամների քանակը պետք է համապատասխանի: Հաղթում է այն մասնակիցը, որի մոտ խաղաքարեր այլևս չեն մնում:

«Մոնոպոլիա»

Այն նախատեսված է երկու և ավելի խաղացողների համար։ Խաղը տարածում է ստացել XX դարում: Այն հայտնի է եղել «Մենեջեր», «Կայսրություն», «Բիզնեսմեն» անուններով։ Խաղի նպատակն է ռացիոնալ օգտագործելով մեկնարկային կապիտալը` հասնել մյուս խաղացողների սնանկացմանը։ Փաստացի «Մոնոպոլիան» խաղադաշտ է` կազմված փոքրիկ քառակուսիներից, որոնցով խաղացողները հերթով շրջանաձև անցնում են։ Վանդակները բաժանվում են երկու տիպի` ակտիվներ (ձեռնարկություն, արժեքավոր բան) և իրադարձություններ։ Երբ խաղացողի շարժվելու հերթն է գալիս, նա նետում է զառը և իմանում, թե քանի վանդակ պետք է անցնի (ամեն քայլ հանապատասխանում է մեկ վանդակի)։ Ներկայումս կան «Մոնոպոլիայի» բազմաթիվ համակարգչային տարբերակներ։

«Դե խաղա»

Սեղանի ժամանցային-հումորային խաղը երեք և ավելի մարդկանց համար է: Ստեղծել են ուսանողներ Հայկ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Խաղը բարձր գնահատականի է արժանացել ՀՀ լեզվի պետական կոմիտեի կողմից՝ որպես բանավոր խոսքի զարգացման, բառապաշարի ընդլայնման, հայերեն լեզվամտածողության ձևավորման խթան:

Խաղի խաղաքարտերը (50 հատ «Դե ասա՛», 60 հատ «Դե արա՛», 50 հատ «Դե արի՛ ու մի՛ արա», 40 հատ «Դե արի՛ ու մի՛ ասա») բաղկացած են հումորային հարցերից և առաջադրանքներից, որոնք շատ ժամանակ պահանջում են խիզախություն: Մասնակիցների քանակը չի սահմանափակվում, միաժամանակ խաղում չի կարող լինել երեքից պակաս խաղացող: Սահմանային թիվը պայմանավորված է մասնակիցների քանակով:

Եթե խաղին մասնակցում է 3-5 խաղացող, այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 21-ը: Եթե խաղին մասնակցում է 6-8 խաղացող այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 31-ը: Եթե խաղին մասնակցում է 8-12 խաղացող, այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 41-ը: Եթե խաղին մասնակցում է 12 և ավելի խաղացող, այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 51-ը:

Խաղի մասնակիցները տեղավորվում են շրջանաձև՝ այնպես, որ կարողանան հաջորդական հաշիվ տալ: Որից հետո մասնակիցներից մեկը 1-3-ը ընկած թվերից որևէ թիվ է ասում, հաջորդ մասնակիցը նրա ասած թվին ավելացնելով երեք միավոր՝ շարունակում է խաղը, այս ամենը կրում է շարունակական բնույթ, եթե խաղացողներից մեկը չի ասում սահմանային թիվը, որից հետո տվյալ խաղացողը պարտավոր է վերցնել խաղաքարտը և անել այն գործողությունը, որը գրված է խաղաքարտի վրա, կամ ազնվորեն պատասխանել հարցին: Խաղը լքում է այն խաղացողը, որը հրաժարվում է խաղաքարտի վրա գրված հանձնարարությունը կատարելուց կամ հարցին պատասխանելուց: Խաղացողը նաև ամբողջ խաղի ընթացքում մեկ անգամ խաղաքարտը փոխելու իրավունք ունի:

 «Գնացքի տոմս դեպի Եվրոպա»

Դաշտը ոճավորված է որպես հին քարտեզ: Դուք պետք է ընտրեք ձեր սեփական երկաթուղային ուղիները և դրանք կառուցեք գեղեցիկ վագոններով: Շատ օգտակար է աշխարհագրության իմացության համար:

Մի՛ մոռացեք նաև շախմատ, շաշկի և այլ սիրված ավանդական խաղերի մասին:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվում կամ չեղարկվում են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]