Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները իրականացվելու են հեռավար ռեժիմով

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները 
իրականացվելու են հեռավար ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ մարտի 16-ից ապրիլի 15-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 19-ից Նուր-Սուլթան քաղաքում հայտարարվել է կարանտին։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ