Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 19-ից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 
«Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը: Մարտի 19-ի դասացուցակը` ժամը 11։00-ին կլինի Հայոց լեզու, թեման` «Բառարանագրություն» (10-րդ դասարան), այնուհետև ժամը 11։45-ին կլինի Հայ գրականություն, թեման՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան): 12։30-ին Մաթեմատիկա, թեման՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան), 13։15-ին` Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան), 14։00-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան), 14։30-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան): «Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն  https://m.youtube.com/user/armeduchannel
էջում»,- նշել է Հարությունյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]