Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Դավիթ Մակարյանը նշանակվել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ

Դավիթ Մակարյանը նշանակվել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի 
տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։

Համապատասխան որոշումն ընդունել է նախարարների կաբինետը։

«Դավիթ Մակարյանը ծնվել է 1984թ․ օգոստոսի 12-ին՝ Նիկոլաեւ քաղաքում։ Ծովակալ Մակարովի անվան նավաշինական ազգային համալսարանն ավարտելուց հետո միանգամից դարձել է Նիկոլաեւի «Գրանդ Ավտո Նիկ» ԲԲԸ տնօրեն։ 2011թ․ դարձել է Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցության անդամ։ 2012թ․ գլխավորել է կուսակցության Նիկոլաեւի շրջանային կազմկակերպությունը եւ 2012թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դարձել է Նիկոլաեւի շրջանային ընտրական շտաբի ղեկավար։

2012-2014թթ․ Մակարյանը եղել է 7-րդ գումարման պատգամավոր Պավել Ռյաբկինի խորհրդատու-օգնականը։ 2014թ․ դեկտեմբերին ընտրվել է 8-րդ գումարման ժողովրդական պատգամավոր՝ անցնելով ԲԿ կուսակցության ցուցակով, որտեղ 66 համարն էր։ Նա տրանսպորտի հարցերով հանձնաժողովի անդամ է։ Պատգամավորության տարիներին Նիկոլաեւի շրջանի սոցիալական տնտեսական զարգացման համար ներգրավել է մոտ 120 միլիոն գրիվնա։

2016թ․ Դավիթ Մակարյանը եղել է Նիկոլաեւի շրջանային պետական վարչակազմի նախագահի թեկնածու, սակայն հրաժարվելով առաջարկությունից՝ մնացել է աշխատելու Գերագույն ռադայում։ 2019-ից Մակարյանը Ուկրաինայի հայերի միության հասարակական կազմակերպության նախագահի տեղակալն է»,- նշում է AnalitikaUA.net-ը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ