Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

Աթենա Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան թիմին իրեն սատարելու և հավատալու համար

Աթենա Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան թիմին իրեն 
սատարելու և հավատալու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը մրցույթի պաշտոնական չեղարկումից հետո գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հորդորելով իր թիմին չհուսահատվել: Երգչուհին շեշտել է, որ իրենց աշխատանքն անպայման կգնահատվի, և ամեն բան դեռ առջևում է:

«Թանկագիններս, վերջ: Պետք է իմանալ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ծրագրել, ուրեմն ավելի լավ բան է տեղի ունենում: Հիմա ես հավատում եմ դրան: Բարին դա էր:  Ժամանակը դա ցույց կտա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է երգչուհին:

Նա շեշտել է՝ երջանիկ է, որ ծանոթացել է զարմանալի, թանկ և յուրահատուկ մարդկանց՝ իր թիմի՝ հայկական ընտանիքի հետ: «Նրանք քրտնաջան են աշխատել և իրապես հավատացել են ինձ: Դա ամենամեծ նվերն է: Համբերատար եղեք, երբեք մի հուսահատվեք և հիշեք, որ անձրևից հետո միշտ ծիածան է լինում: Անկախ ամեն ինչից, մեր աշխատանքը կգնահատվի: Սիրում եմ ձեզ և ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեր սիրո և աջակցության համար: Խնդրում եմ, հո՛գ տարեք ձեր մասին: Լավագույնը դեռ առջևում է: Կհանդիպենք»,-եզրափակել է Աթենան:

«Եվրատեսիլ 2020»-ի չեղարկման մասին մարտի 18-ին հաղորդագրություն էր տարածել  Եվրոպական հեռարձակողների միությունը

Հաղորդագրությունում նշվում էր, որ կազմակերպիչները նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները:

Մրցույթը պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին: Աթենա Մանուկյանը Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ  «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս էր հանձնել երաժշտասերների դատին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ