Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը կհսկի ոստիկանությունը

Ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը կհսկի ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շրջանառության մեջ է դրվել ցուցման նախագիծ, որով սահմանվելու է, թե ինչպես են հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Այս պահի դրությամբ պարետատան մեր գործընկերներն աշխատում են մի նախագծի վրա, որը ժամեր անց կընդունվի: Այդտեղ հստակ կետ կա, որտեղ նշված է, որ մենք ծանուցում ենք ուղևորին, որը պետք է ինքնամեկուսացվի, և, եթե նա չմեկուսացվի, այդ տեղեկությունը բացի Առողջապահության նախարարությունից, կգնա նաև ոստիկանություն: Բացի այն, որ նա կենթարկվի վարչական պատասխանատվության, արդեն ոստիկանությունը կհսկի նրա ինքնամեկուսացված լինելու փաստը»,- ասաց Ավագյանը:

Ավագյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 հոգի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]