Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում 
է առցանց դասընթացների ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության  պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ՝ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում,  դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող  moodle  համակարգով, էլեկտրոնային փոստով,  ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով։

«Ավարտական կուրսերի համար  քննական գործընթացը նույնպես կիրականացվի առցանց եղանակով։

 Համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «ուղիղ կապ մեզ հետ» հաղորդակցության ռեժիմը։

Այս պահին քննարկվում է նաև համալսարանի կայքում  ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանողի համար իր խմբի դասախոսությունները կլինեն հասանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]