Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարությունը և մարզպետարանները կիրականացնեն դպրոցների ախտահանում

ԿԳՄՍ նախարարությունը և մարզպետարանները կիրականացնեն դպրոցների 
ախտահանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակված բոլոր ուսումնական հաստատություններում կիրականացվի ախտահանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել և առաջիկա օրերից սկսել դպրոցներն ամբողջությամբ ախտահանել: Սա առիթ է, որ եթե դպրոցներում վարակներ կան, վերացվեն: Ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում, և սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները արտակարգ իրավիճակից հետո լիարժեք պատրաստ լինեն դասապրոցեսին»,- նշեց Հարությունյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]