1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուհերը տեխնիկական տարբեր միջոցներով արդեն սկսել են հեռավար ուսուցումը. նախարար

Բուհերը տեխնիկական տարբեր միջոցներով արդեն սկսել են հեռավար ուսուցումը. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բուհերը երկրում արտակարգ դրության պայմաններում հանձն են առել և արդեն սկսել են իրականացնել հեռավար ուսուցում: Նախարարությունն առաջիկա օրերին մոնիտորինգ կիրականացնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում, եթե  ձեռքի տակ եղած գործիքները կիրառվեն, արդյունք է տալու և ապահովվելու է ուսումնական պրոցեսի անընդհատությունը: Ու բուհերը տեխնիկական տարբեր միջոցներով արդեն հանձն են առել և սկսել են իրականացնել հեռավար ուսուցումը: Մենք բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու: Եվ առաջիկա օրերին բուհերում իրականացվող գործընթացի մոնիտորինգ կանենք, կհասկանանք այդ գործընթացների ամբողջականությունը»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նկատել է նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների առումով մեծ ոգևորություն կա: Դեռ առանց նախարարության միջամտության արդեն որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները` կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար: Հարությունյանը ողջունեց այդ մասնագետներին, կազմակերպիչներին:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]