Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարությունում սահմանված է աշխատանքային հերթապահություն

ԿԳՄՍ նախարարությունում սահմանված է աշխատանքային հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հերթապահություններ է սահմանել, աշխատակիցների որոշ մասն էլ հեռավար է աշխատում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մարտի 18-ին քննարկում է եղել, մենք որոշել ենք, որ որոշ խմբեր կարող են հեռավար աշխատել, սակայն գլխավոր պայմանն էր՝ այն աշխատանքը, որն իրականացնում էին գերատեսչությունում, պետք է անեն նաև տնից։ Մենք հերթապահություններ ենք սահմանել և ավելի փոքր թվով աշխատակիցներ են գալիս նախարարություն»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության՝ 60 և ավելի տարեկան, քրոնիկ հիվանդություն, երեխա ունեցող աշխատակիցները կաշխատեն տնից։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]