Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ազգային պատկերասրահում բացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կերկարաձգվի

Ազգային պատկերասրահում բացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կերկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է:

«Արմենպրես»­ի  թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի ծառայության պատասխանատու Անուշ Նիկողոսյանը:

«Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսը երկարաձգելու շուրջ համաձայնության է եկել հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հետ: Բայց մենք չենք կարող հստակ ասել, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով»,-նշեց Նիկողոսյանը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն պետք է բաց լիներ մինչև ապրիլի 26-ը:

Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել  կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանց մի մասը փորձում է հանրության հետ կապը պահել առցանց հարթակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]