Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ  

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

 

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ :Շիրակի մարզում գետնաբուք է, առկա է մերկասառույց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ նշելով, որ  մարտի 18-ին ժամը 9.30-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ Դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Անիի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները։

 Սպասարկող ընկերություները կատարում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։

Մարզային իշխանությունները բնակիչներին խնդրում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: 

Արմենուհի Մխոյան

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]