1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում

Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, բուժվել, սակայն չեն իմացել այդ մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Ըստ ամենայնի, կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, այս ընթացքում բուժվել են, բայց իրենք չգիտեն, որ հիվանդացել ու բուժվել են»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, դրան վերաբերվենք, որպես մի հիվանդության, որը բավական վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես գրիպը: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի տարիքով մեր սիրելի ծնողներին, տատիկներին ու պապիկներին ուշադիր լինելը»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 72-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]