Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և մի քանի այլ երկիր

Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և մի քանի այլ երկիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական Utair Airlines ավիաընկերությունը, չվերթները չեղարկվել են աշխարհում տարածված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով։

«Կասեցվել են մարտի 19-ից ապրիլի 30-ը դեպի Մինսկ և հակառակը ուղղությամբ չվերթները, մարտի 20-ից ապրիլի 30-ը դեպի Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթները, ինչպես նաև Սուրգուտ-Խուջանտ (քաղաք Տաջիկստանում)-Սուրգուտ չվերթները մարտի 18-ից ապրիլի 30-ը, Տյումեն-Բաքու-Տյումեն ուղղությամբ թռիչքները՝ մարտի 18-ից ապրիլի 30-ը»,- նշված է ավիաընկերության կայքում տեղադրված կորոնավիրուսի պատճառով դադարեցված թռիչքների մասին բաժնում:

Նույն ժամանակահատվածում դադարեցվելու են նաև Մոսկվա-Նախիջևան-Մոսկվա ուղղությամբ չվերթները։ Ավելի վաղ Utair-ը դադարեցրել էր թռիչքները Ռուսաստանից Ուզբեկստան, Բեռլին, Միլան, Վիեննա և Ռիգա:

Utair Airlines-ն առաջարկում է չեղարկված չվերթների տոմսեր գնած անձանց վերադարձնել դրանց ամբողջ արժեքը կամ փոխել դրանք մեկ այլ ամսաթվով մինչև 2020 թվականի վերջը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]