Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակված Չարենցավանի երկու բնակիչները այլոց հետ որևէ շփում չեն ունեցել

Կորոնավիրուսով վարակված Չարենցավանի երկու բնակիչները այլոց հետ որևէ շփում 
չեն ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Չարենցավան համայնքի երկու բնակիչներն ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել և այլոց հետ որևէ շփում չեն ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Եվս երկու քաղաքացիների թեստի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է»,- գրել է Պետրոսյանը։

Մարզպետը նաև հայտնել է, որ  Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունեն հաստատված որևէ դեպք։ Նա խնդրում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։

«Հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժկենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։

Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք եւ անխափան կապի մեջ ենք ՀՀ կառավարության մեր գործընկերների եւ պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ»,- գրել է Պետրոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 64-ի։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]