Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՏՄՊՊՀ-ն քաղաքացու կողմից 108 հատ զուգարանի թուղթ գնելու մասին տեղեկություն է ստացել

ՏՄՊՊՀ-ն քաղաքացու կողմից 108 հատ զուգարանի թուղթ գնելու մասին տեղեկություն է 
ստացել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառավարության կողմից մարտի 16-ին արտակարգ դրության մասին որոշումը հրապարակելուց հետո որոշ խանութներում արձանագրված խառնաշփոթն արձանագրել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարություն հրավիրված ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ խառնաշփոթից հետո երեկոյան ուշ ժամի շրջել են խանութներում և արձանագրել, որ դարակաշարերում ապրանքները լիքն են եղել:

«Մենք լուսանկարներ ունենք սուպերմարկետներից, որ մեզ փոխանցում են: Անկեղծ եմ ասում, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ: Այս առևտրային բումն իջնելու է, և մենք խնդիր չենք ունենալու: Նորից եմ ընդգծում ու վստահեցնում, մենք երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ