Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

The Beautified Project խմբի ապրիլի 6-ին կայանալիք համերգը չեղարկվել է  

The Beautified Project խմբի ապրիլի 6-ին կայանալիք համերգը չեղարկվել է

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը, որը երկարատև դադարից հետո միավորվել էր համերգային ծրագրով նշելու խմբի հիմնադրման 15-ամյակը, կորոնավիրուսի տարածման հետևանքով չեղարկել է ապրիլի 6-ին կայանալիք իր համերգը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշեց, որ համերգը ոչ թե հետաձգել են, այլ չեղարկել, որովհետև համերգն իրականացնելու համար խմբի անդամները պետք է հավաքվեին երեք երկրից և բավականին մեծ դժվարությամբ էին կազմակերպել դա:

«Եթե ասենք, որ համերգը հետաձգվում է և հստակ օր չնշենք,  կչարաշահենք մեր երկրպագուների վստահությունը: Ավելի լավ է՝ մարդկանց վերադարձնել գումարները: Երբ կարողանանք կազմակերպել համերգային երեկո, նրանք նորից տոմսեր կգնեն»,-նշեց Սիմոնյանն ու հավելեց, որ տոմսերը վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրեն տեղեկություն և հեռախոսահամար:

Անդրադառնալով Adana Project ռոք խմբի համերգին, որը պետք է տեղի ունենար մարտի 30-ին, Անդրե Սիմոնյանը, որը խմբի պրոդյուսերն է, ընդգծեց՝ դեռ հստակ չեն որոշել, բայց հնարավոր է՝ Adana Project-ի համերգը տեղի ունենա սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

«Մենք այս մասին կհայտարարարենք: Գուցե խնդրենք խմբի երկրպագուներին պահպանել տոմսերը, որոնցով և կգան համերգին»,-նշեց Անդրեն:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվում կամ չեղարկվում են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]