Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը կարող է ամռանը վաճառել Հենրիխ Մխիթարյանին

«Արսենալ»-ը կարող է ամռանը վաճառել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: «Զինագործների» ղեկավարությունը պատրաստ է Մխիթարյանին բաց թողնել, եթե իտալական «Ռոմա»-ն «Արսենալ»-ին վճարի թիմի պահանջած գումարը: Անգլիական ակումբը վերջնական որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այժմ մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում, որտեղ ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]