Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի դրամատիկական թատրոնը մարտի 14-ից 23-ը հայտարարված ներկայացումները հանել է  խաղացանկից

Երևանի դրամատիկական թատրոնը մարտի 14-ից 23-ը հայտարարված 
ներկայացումները հանել է  խաղացանկից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով խաղացանկից հանել է մարտի 14-ից 23-ը հայտարարված ներկայացումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԹԴ տնօրինությունը հաղորդագրություն է զետեղել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Գնված տոմսերը կարող եք վերադարձնել տոմսարկղ մինչև տվյալ ներկայացման օրը ներառյալ՝ ժամը 12-ից 19:00: Խնդրում ենք տոմսի հետ ներկայացնել ՀԴՄ-կտրոնը, կամ անձնագիր:  Առցանց գնված տոմսերի վերադարձի համար դիմեք տվյալ կազմակերպությանը»,- ասված է հայտարարությունում:

Մարտի 21-ին և 22-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Երկնագույն շան աչքեր»-ը ներկայացումը տեղափոխվել է ապրիլի 17-ը և 18-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]