Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան երգի հոլովակի ստեղծման մասին

Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան երգի հոլովակի ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ  2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան «Chains On You» երգի տեսահոլովակի ստեղծման մասին, որի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում և Եվրատեսիլի յութուբյան էջում: 

«Անչափ ուրախ եմ հայ և միջազգային հանդիսատեսին ներկայացնել իմ երգի տեսահոլովակը: «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ավարտից հետո ընդամենը 2 շաբաթ ժամանակ ունեինք երգը փոփոխելու և տեսահոլովակը նկարահանելու համար, բայց կարծում եմ ամեն բան ստացվել է: Այս ամենը Հանրային հեռուստաընկերության և ռեժիսոր Արթուր Մանուկյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն է, և ես անսահման ուրախ եմ աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշել է Աթենա Մանուկյանը:

«Եվրատեսիլ 2020»-ը  տեղի  կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ