1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի․ Փաշինյան

Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Այս պահի դրությամբ՝ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը։
ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ պետք է անցնեն ավելի խիստ միջոցառումների։ «Չնայած այսօր արդեն կոնտեքստային ասել ենք, բայց թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ այցելելուց պետք է խուսափենք, և կարծում եմ, որ վաղվանից առնվազն որոշ ժամանակով նման հիմնարկների գործունեությունը պետք է դադարի»,- ընդգծեց Փաշինյանը։

Էջմիածնի բնակիչը, որը վերադարձել է Իտալիայից և վարակվել կորոնավիրուսով, մասնակցել  է նշանադրության արարողության։ Նրա հետ շփված անձանցից մի քանիսի մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]